Լուրեր
Ու՞մ երկրպագել Անգլիա-Սլովակիա խաղում․ Շարմազանով
30.06.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ու՞մ երկրպագել Անգլիա-Սլովակիա խաղում։
Միանշանակ ՝ Սլովակիայի հավաքականին։
Ինչու՞…
Քանի որ միջազգային հարթակներում սլովակ խորհրդարանականները միշտ պաշտպանել են ՀՀ եւ Արցախի շահերը։
Մասնավորապես,2015-ին եւ 2018-ին Սլովակիայի խորհրդարանում սլովակ եղբայրների հետ կազմակերպեցինք «Ընդդեմ ցեղասպանության» համաժողովը,իսկ 2018-ին էլ Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ Բրատիսլավայում նախաձեռնեցինք Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի նվիրված միջոցառում։
Ողջույններս սլովակ եղբայրներիս՝ խորհրդարանի ղեկավար Անդրեյ Դանկոյին/այսօր արդեն փոխնախագահ/ եւ Սլովակիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Դուշան Տիտելին» ։