Լուրեր

Շնորհավորում եմ, պարո՛ն Նախագահ․ Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանին

30.06.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ»   խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհավորում եմ, պարո՛ն Նախագահ, 

Ես շատ երկար կարող եմ գրել Ձեր մասին, բայց Դուք, ինչպես միշտ անում եք Ձեր կենացի ժամանակ, կընդհատեիք:
 
Կգրեմ միայն Ձեր ֆենոմենալ հոգատարության մասին: 
Կգրեմ, որ երախտապարտ եմ ամենի համար (վստահ եմ, որ զգալի մասը չեմ էլ իմացել):
Առո՛ղջ լինեք:
Աստված Ձեզ պահապան: 
Մեր գլխից անպակաս լինեք»  :

← Վերադառնալ ցուցակին