Լուրեր
Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ, միասին հնարավորություն ստանան լուսանկարվել այս նույն վայրում. Տիգրան Աբրահամյան
30.06.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բազմաթիվ բառերի, մաղթանքների և էմոցիաների փոխարեն:
Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ, միասին հնարավորություն ստանան լուսանկարվել այս նույն վայրում` Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Եղիշե Առաքյալի վանքում:
2019-ի աշնանը, երբ նախագահների հետ ուխտագնացության էի գնում, ողջ ճանապարհին վայելում և անմահացնում այդ պահի ամոռանալի դրվագները, մտքովս չէր անցնում, որ դրանից 5 տարի հետո, այսպիսի հուզմունքով, կարոտով կբացեի անձնական արխիվս:
Ես ինքս մեր, մեր ժողովրդի հետ տեղի ունեցածի հետ չե´մ համակերպվել և չե´մ համակերպվելու: Եվ իմ նման շատ-շետերը:
Նախագահ Սերժ Սարգսյանի դեմքից, խոսքից և վարքագծից կարելի է կարդալ նրա մտքինն ու ապրումները, որը ոչ թե հիասթափության, այլ լուծումների անվերջ փնտրտուքների հետևանք են:
Շնորհավորում եմ պարոն նախագահ:
Հ.Գ. Լուսանկարն իմ անձնական արխիվից է, որն ինքս եմ արել ու առաջին անգամ եմ հրապարակում» :
