Լուրեր

Մարդիկ երկրի ապագայի նկատմամբ վստահություն չունեն. Տիգրան Աբրահամյան

30.06.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Որքան էլ իշխանական քարոզչությունը դաշտում փորձի ֆոն ձևավորել, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերում մարդկանց միայն կենցաղային հարցերն են հետաքրքրում, իրականում պատկերն այլ է:

Իհարկե տեղերում սոցիալական բազմաթիվ խնդիրներ են կուտակվել և դրանց մասով կառավարությունն առանձնապես շահագրգռվածություն, օպերատիվություն չի ցուցաբերում, սակայն մարդկանց համար անվտանգության գործոնը շարունակում է գերիշխող լինել:
 
Մարդիկ երկրի ապագայի նկատմամբ վստահություն չունեն, որովհետև այն ինչ 6 տարի շարունակ խոստանում են, ամբողջության փուչիկ է:
Խաղաղություն գոռալով հարց չի լուծվում, հատկապես որ այդ ամենի տակ քաղաքացին միայն զիջում, հանձնում ու պատերազմ է տեսնում»:
 

← Վերադառնալ ցուցակին