Լուրեր

Շնորհավոր 70 ամյակ։Ձեր հաջորդ ծնունդը նշենք ազատագրված հայրենիքում․ Մարգարիտ Եսայանը՝ Սերժ Սարգսյանին

30.06.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք 88-ից իվեր ապրեցինք մեր ժողովրդի համար խիստ կարևոր  տարիներ։Արցախյան ազատամարտ,անկախ պետականության  շինարարություն,մշտական պայքար ու մաքառում եւ արդեն հասնում էինք պատմական  արդարության վերջնական հաղթանակի' երկու կայացած հայկական պետականությունները ապացույց։

Ու այս ճանապսրհին ունեցանք հերոսներ,մարդիկ,որ իրենց կյանքը ապրեցին ու ապրում են հանուն հայրենիքի։Պարոն նախագահ,Դուք հերոսական կյանքով ապրեցիք ու ապրում եք։ Հարգելի Սերժ Սարգսյան,պատիվ է լինել այն քաղաքական ուժի անդամ,որ Դուք եք ղեկավարում։ Համոզված  եմ,պատմությունը եւ մեր ժողովուրդը դեռ հավուր պստշաճի  կգնահատի Ձեր դերը մեր անկախ պետության կյանքում։

Պատիվ է Ձեր գլխավորությամբ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։Շնորհավոր 70 ամյակ։Ձեր հաջորդ ծնունդը նշենք ազատագրված հայրենիքում» ։

 

← Վերադառնալ ցուցակին