Լուրեր

Այն, որ Արմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործը իշխանության կոկորդին է մնալու, կասկած չունեմ․ Տիգրան Աբրահամյան

25.06.2024

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այն, որ Արմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործը իշխանության կոկորդին է մնալու, կասկած չունեմ:

Յուրաքանչյուր նիստ ոչ միայն հերթական արձանագրումն է այն բանի, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական գործ է, այլ ամրագրումն է այն պարզ ճշմարտության, որ Արմենի բանտում գտնվելը բացառապես իշխանության չստացված քաղաքական հաշվարկի հետևանքն է:
 
Արմենը պայքարել ու պայքարում է ոչ թե իր ազատության, այլ այս իրավիճակի արմատական փոփոխության, շատ-շատ այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, ովքեր իշխանությանն այս կամ այն կերպ քաղաքական, քաղաքացիական դիմադրություն են ցուցաբերել ու հայտնվել թիրախում» :
 

← Վերադառնալ ցուցակին