Լուրեր

ԵՄ-ում ոչ մեկ ՀՀ-ին չի սպասում․ Շարմազանով

22.06.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայաստանի  եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիեւի պահանջները։
Սահմանազատման ու եվրոպական վիզաների ազատականացման հանրաքվեի անվան տակ Նիկոլն ու նրա հաճախորդները փորձելու են իրականացնել Ադրբեջանի պահանջը՝փոխելով ՀՀ Սահմանադրությունը։ 
Դեպի Եվրոպա գնալու կուտը չուտեք։
Ուզում է ՀՀ քաղաքացիների 100 տոկոսը քվեարկի ԵՄ մտնելու համար, ԵՄ-ում ոչ մեկ ՀՀ-ին չի սպասում։
 
Իսկ իրականում հանրաքվեի գաղափարը ՀՀ-ի ադրբեջանացման ծրագիր է։
Վիզաների ազատականացման կամ խաղաղություն բերելու պատրվակով՝ հանրաքվեով փորձելու են ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումներ անել,փոխել ՀՀ զինանշանը/հանել Արարատի պատկերը,Անկախության հռչակագրի դրույթները՝ կատարելով Ալիեւի  պահանջը։
Ասեցինք միամիտ ենք,բայց էդքա՞ն․․․» ։

← Վերադառնալ ցուցակին