Լուրեր
Մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված. Տիգրան Աբրահամյան
18.06.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված 12 քաղաքացիների:
Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում էր երկիրը հայրենադավ իշխանություններից փրկելու և մեր ժողովրդին արժանապատիվ կյանք վերադարձնելու մոտեցումը:
Ցավոք, մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված և շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների տեսակցելու հնարավորություն չկա. նրանց թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն է, ով իր անհաշտ բնավորության պատճառով մշտապես իշխանությունների թիրախում է»: