Լուրեր

Փաշինյանական խեղաթյուրված իրականությունն Արցախի հիմնախնդրի ու արցախցիների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

15.06.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Փաշինյանական խեղաթյուրված իրականությունն Արցախի հիմնախնդրի ու արցախցիների նկատմամբ նպատակ ունի նոր ներհայաստանյան թշնամություն հրահրել:
 
Ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա, որոշակի տրանսֆորմացիաների ենթարկվելուց հետո էլ, ներհասարական ատելությունն ու բևեռացումը փաշինյանական իշխանության լոկոմոտիվն է:
Կարծում եմ, որ այսօր որևէ մեկն այլևս կասկած չունի (նույնիսկ քպ վերնախավը), որ ջրի վրա մնալու և իր հրեշավոր գաղափարական ծրագրերը կյանքի կոչելու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց և շրջապատին:
 
Սա ատում է բոլորին, մարդու տեսակն առհասարակ ու իր գործողությունների ողջ բովանդակությունը այդ տրամաբանության մեջ է»:

← Վերադառնալ ցուցակին