Լուրեր

Օրվա ընթացքում այցելել եմ ձերբակալվածների պահման վայրեր. Տիգրան Աբրահամյան

14.06.2024

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրվա ընթացքում այցելել եմ ձերբակալվածների պահման վայրեր` տեսակցել փաշինյանական իշխանության սադրած բախումների հետևանքով ձերբակալված շուրջ 2 տասնյակ քաղաքացիների:

Նրանց հիմնական մասը ոստիկանության առանձին խմբերի, ծառայողների խոշտանգումների հետևանքով տարբեր բնույթի վնասվածքներ են ստացել:
Տպավորություն ունեմ, որ Փաշինյանն ինքը խոշտանգումների և մարդկանց արժանապատվությունը տրորող անձանց հանցավոր խումբ է ձևավորել և անձամբ  կառավարում է, ովքեր ուղիղ իր ցուցումներն ու ցանկություններն են կատարում:
Իհարկե, կան մարդիկ, ովքեր զուգահեռ նշում են, որ հանդիպել են նաև ոստիկանների, ովքեր փորձել են ծեծուջարդը կանխել, սակայն ակնհայտորեն դա նրանց չի հաջողվել»:
 

← Վերադառնալ ցուցակին