Լուրեր
Բաղրամյան, Պռոշյան փողոցներում տեղի ունեցած ոստիկանության անհամաչափ գործողությունների ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է․ Տիգրան Աբրահամյան
13.06.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բաղրամյան, Պռոշյան փողոցներում տեղի ունեցած ոստիկանության անհամաչափ գործողությունների ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ով ԱԺ ամբիոնից բախումներ հրահրեց:
Փաշինյանը կանաչ լույս վառեց ոչ միայն կոնկրետ օրվա վայրագությունների համար, այլ հրապարակային երաշխավորեց, որ ոստիկանության ցանկացած գործողություն` որքան էլ դա դաժան ու օրենքից դուրս լինի, ոչ միայն ներվելու է, այլ խրախուսվելու է:
Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին» :