Լուրեր

Շնորհավոր երկնային ծնունդ, պարոն վարչապետ․ Մարգարիտ Եսայան

12.06.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Շնորհավոր երկնային ծնունդ, պարոն վարչապետ․․Դու  մերան եղար եւ  հավասարակշռություն  բերեցիր  մեր պետության համար շատ ծանր ժամանակահատվածի բոլոր  վայրիվերումներում, փորձեցիր հարթեցնել  ներդրված բոլոր խութերն ու մութերը։ Լրագրողների հետ  աշխատեցիր  բաց, անչար,  առանց որոգայթների։ Վարչապետական խոսքդ  հասարակությանն էինք հասցնում մի քիչ չարաճճիություններով, բայց դու չէիր նեղսրտում, մեզ   հետ զրուցում էիր որպես հավասարը՝ հավասարի  եւ մեզ մի քիչ երես էիր տալիս  քո մեծ բարությամբ։ Ու մեր պետության, հայրենիքի համար այս հերթական օրհասական պահին  տեսակիդ կարիքը  շատ կա։ Բարձրացրու գլուխդ, պարոն վարչապետ եւ տես, թե էսօր ո՞վ ու ովքե՞ր են երկրի ղեկը խլել ու  երկիրը տանում  են  կործանման․․․․» ։

← Վերադառնալ ցուցակին