Լուրեր
Փորձում ենք ոստիկաններին բացատրել․ Մարգարիտ Եսայան
11.06.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչ մենք /կոնկրետ՝ ես երեկվա հարցազրույցում/, մեծահոգաբար փորձում ենք ոստիկաններին բացատրել, որ իրենք եւս հայ են ու էս երկրում ինչ վատ բան լինի, իրենց եւս դիպչելու է, երբ բացատրում ենք, երբ ամբողջ երկիրը մաս-մաս կամ փաթեթով իրենց շեֆիկը կհանձնի ու թշնամին այստեղ տեր-տիրական կլինի ամբողջությամբ, եւ էդ թշնամին չի նայի ով է ոստիկան եղել ու շեֆի հետույքը պահել, այլ՝ բոլորին կդարձնի յեսիմինչ, էդ նույն օրը, բառացիորեն երեկ, հունիսի 10-ին ոստիկանները հատուկ հրամանով կրկին պարգեւավճար են ստացել։ Դե, էլ ինչ ասես՝ ստամոքսը իրենց ավելի մոտ է, քան՝ Սյունիքը, Վարդենիսը, Տավուշը եւ շուտով նաեւ՝ Երեւանը․․․Էդ պրեմիայով գոնե մեկ զույգ մոմ գնեք, որ մեղքերի թողության համար թաքուն վառեք ձեր տներում, առայժմ՝ ձեր․․․»։