Լուրեր
Իրավիճակն առավել դաժան է Ալավերդի համայնքում․ Տիգրան Աբրահամյան
09.06.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու` Դիլիջանից Իջևանի գնացող ճանապարհի տարբեր հատվածներն են, որոնք աղետի հետևանքով լուրջ վնասվել են:
Այս աղետը իր հետ բերած ավերածություններից բացի նաև ակներև դարձրեց այն խոցելիությունը, որն ունեն մեր ենթակառուցվածքները:
Իրադրության բերումով մենք հաճախ քննարկում ենք անվտանգության խնդիրներն արտաքին ազդեցության առումով, սակայն ներքին անվտանգությունը ոչ միայն ուղիղ փոխկապակցված է արտաքին անվտանգությանը, այլ կարող է առավել վտանգավոր իրավիճակ ստեղծել:
Իրավիճակն առավել դաժան է Ալավերդի համայնքում, որի ծանր հետևանքները դեռ երկար զգացնել կտա:
Եղած բոլոր բացասական գործոնները հաշվի առնելով, ամենամեծ խոցելիությունն ապահովում է ինքը` կառավարությունը, որն այս 6 տարիների ընթացքում ի ցույց է դրել պետական կառավարման համակարգի ողջ սննանկությունն ու անարդյունավետությունը»:






