Լուրեր
Իշխանությունը սահմանային անարդարացի գործընթացն ամեն կերպ մղում է սոցիալական հարթություն. Տիգրան Աբրահամյան
08.06.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջին հայացքից Կիրանցում, Ոսկեպարում ու Բաղանիսում իրավիճակը խաղաղ է, սակայն զուգահեռ իրականությունում Ադրբեջանը վայելում է իր ագրեսիայի պտուղները, իսկ ՀՀ իշխանությունը հարմարվողականություն է քարոզում:
Մյուս կողմից` իշխանությունը սահմանային անարդարացի գործընթացն ամեն կերպ մղում է սոցիալական հարթություն, որտեղ բանավեճն ու անհամաձայնությունը գումարային փոխհատուցումների դաշտում է:
Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին, իսկ հերթում այլ խնդրահարույց ուղղություններ կան, որտեղ Ադրբեջանը տարածվելու իր մտադրությունն արդեն փաթաթել է ՀՀ իշխանության վզին»: