Լուրեր
Ո՞րն է 2018-ի իշխանազավթման ու այսօրվա շարժման աշխարհաքաղաքական տարբերությունը․ Շարմազանով
07.06.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ո՞րն է 2018-ի իշխանազավթման ու այսօրվա շարժման աշխարհաքաղաքական տարբերությունը։
2018-ին Արեւմուտքն ու ոչ միայն Արեւմուտքը հստակ սատարում էր հակաիշխանական շարժումները։
2020-ի կապիտուլյացիայից հետո Արեւմոտքը սատարեց Փաշինյանին,իսկ ՌԴ-ից էլ ասեցին ՝ он- не предатель.
Փաշինյանի ռեժիմն ունի Արեւմուտքի ուղիղ սատարումը նաեւ այսօր։
Պատկերացնում եք ի՞նչ կանեին արեւմտյան դեսպանատներն ու կառույցները,եթե 2018-ից առաջ բերետավորները 30 էակով ընդդիմադիր պատգամավորի բռնության ենթարկեին։
Կուտեին մեզ է,կուտեին։
Էլ պատժամիջիցներ ,էլ անդամակցության սառեցում միջազգային կառուցներին։
Դե իսկ ուժային բլոկն ամբողջությամբ կհանդիսանար Հաագայի դատարանի կլիենտուրան։
Բայց կա նաեւ ամենակարեւոր սատարումը։
Դա Թուրքիան է,այո՝Թուրքիան։
2018-ին Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները ամեն ինչ արեցին Սերժ Սարգսյանի հեռացման համար/ նայեք 2018-ի հուլիսի Ալիեւի խոստովանությունը դրա մասին/,իսկ 2020 -ից սկսած նույն Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անում են Փաշինյանի իշխանությանը սատարելու համար։
Ուստի պետք է գիտակցել,որ մեր պայքարը միայն Նիկոլի ռեժիմի,այլ այդ ռեժիմի պաշտպան ՝պանթուրքիզմի դեմ է» ։