Լուրեր

ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ևս կալանավորվեց. Տիգրան Աբրահամյան

05.06.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
 
«ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ևս կալանավորվեց:
Արդեն թվերը խառնում ենք, թե ով երբ է բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվեց, հետագայում ում տնային կալանք տվեցին, վարչական հսկողություն կամ ազատ արձակեցին:
 
Իհարկե սրա մասին գիտեն այն նվիրյալ իրավապաշտպանները, ովքեր օր ու գիշեր այս գործերով դետալային զբաղվում են:
 
Կալանավայրերում անընդհատ հանդիպում ես տարբեր քաղաքական իրավիճակներում անազատությունից զրկված անձանց` Արմեն Աշոտյանից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև վերջին օրերին կալանավորվածներ:
Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու և պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը: Դա իր ճակատագրական ընտրությունն է դառնալու» :

← Վերադառնալ ցուցակին