Լուրեր

ՄԻՊ-ն ինքը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ. Տիգրան Աբրահամյան

04.06.2024

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
 «ՄԻՊ-ի այսօրվա պահվածքը եկավ ամրապնդելու այն մոտեցումը, որ այդ կարևոր դիրքում մարդ է, ով բացառապես սպասարկում է իշխանության նախասիրությունները:
 
ՄԻՊ-ն ինքը  դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ և նրա պահվածքն առանձնապես չի տարբերվում քպ-ական դեմքերի վարքագծից:
 
Շատերի համար որևէ նոր կամ անսպասելի բան չի եղել, սակայն նման դեպքերում պետք է արձանագրումներ անել և շարժվել` նկատի ունենալով ամրագրված փաստերը» :
 

← Վերադառնալ ցուցակին