Լուրեր
Քննչականի դիմաց ոստիկանության որոշ ներկայացուցիչներ նեղսրտած բողոքում էին. Տիգրան Աբրահամյան
04.06.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քննչականի դիմաց ոստիկանության որոշ ներկայացուցիչներ նեղսրտած բողոքում էին, թե ինչու է Սրբազանը կամ տեղում հավաքված անձինք անհարգալից, իրենց համար ոչ դուրեկան բառապաշարով խոսում ոստիկանության ու նրա գործողությունների մասին:
Պատկերացնում ե՞ք` դեռ իրենք են զարմացած:
Ոստիկանական գործողությունների ժամանակ շատերդ ամեն ինչ մի կողմ թողած` օրենք, բարոյականություն, քաղաքավարության տարրական նորմեր, ամենանենգ, ստոր ձևով մարդկանց բռնության էիք ենթարկում, հայհոյում, վիրավորում ու մտածում էիք` անցավ գնա՞ց:
Նման բաները տարիներով հետք ու նստվածք են թողնում ոչ միայն համակարգի, այլ հենց ձեր վրա:
Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունն է ստեղծել ու որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու» :