Լուրեր
Բագրատ Սրբազանը իր առաջնորդած Սրբազան պայքարի բոլոր օրերին փորձում է կրթել մեր հասարակությունը․ Մարգարիտ Եսայան
04.06.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բագրատ Սրբազանը իր առաջնորդած Սրբազան պայքարի բոլոր օրերին փորձում է կրթել մեր հասարակությունը։ Երբ պարզապես գնում ես հանրահավաքների ու երթերի, մասնակցում ես գրեթե բոլոր օրերին, էներգետիկան քեզ կլանում է ու դու քեզ զգում ես հզորացած, մաքրված ու, անպայման՝ հաղթող։Սա լավ է եւ շատ կարեւոր։Ու, երբ այս ամենին ավելանում է հատուկ ուշադրությունը Սրբազանի խորիմաստ խոսքին, թեկուզ կարճ ռեպլիկներին, կսմիթներին, հումորին , հասկանում ես, որ այդպիսով Սրբազանը մեզ կրթում է, ուսուցանում, սովորեցնում եւ պայքարին, եւ մտքին, եւ գաղափարին, եւ նպատակին հավատալ ու անվարան դեպի դա գնալը՝ փոխադարձ վստահությամբ։ Երբ Սրբազանն ասում է իր համար առանցքային է փոխադարձ վստահությունը, դու հասկանում ես, որ քո կասկածներն ու երկմտանքը շատ անտեղի են ու անհիմն։Ասում է այս պայքարը հասնելու է մեր ակնկալած ավետյաց երկրի տեսիլքին։
Ու, վերջում հորդորում է ոմանց՝ <ձեր ցերեկով անցած ճանապարհը ես գիշերով անցել եմ>։։
Ի դեպ, իմ սիրած արտահայտություններից է։
Ասում է սա ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ ընդդիմադիրների շարժում, ասում է մենք ընդվզող ենք։ Սա իշխանության համար պայքար չի, սա բոլորովին այլ թեմա է։
Դե, ասեք, որ լավ դաս չի։
Ընտիր է․․․»։