Լուրեր

Նիկոլական կեղծիքի, ստի ու ամբարտավանության մասին կարելի է մի քանի հատորյակ գրել․ Արմեն Հովասափյան

02.06.2024

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

  «Նիկոլական կեղծիքի, ստի ու ամբարտավանության մասին կարելի է մի քանի հատորյակ գրել ու օրերով խոսել։ Փաստը, որ Նիկոլի ու նրա վարչախմբի համար մարդկանց վրա գործ «կարելը», տարբեր հարցերում մեղավոր «նշանակելը», դարձել է սովորական մի գործընթաց։ Սակայն, ինչպես սովերաբար բոլոր նման դեպքերում է լինում, դա տևում է 40 օր (պայմանական). ամեն ինչ շատ հանգիստ ընկնում է իր տեղը, առկա հարցերին ու մարտահրավերներին էլ տրվում են սպառիչ պատասխաններ:

Նմանօրինակ արհեստածին ու զուտ քաղաքական օրակարգը լցնելու, հերթական տեսարանը ստանալու շարքից էր նաև հայտնի «դիզելի գործ» կոչվածը, որը փաշինյանական քվազիիշխանությունը փորձում էր «կարել» Սերժ Սարգսյանի վրա։ 
Տևական ժամանակ տևած դատական նիստերից հետո՝ նախօրեին, դատարանն արդարացրեց նախագահ Սարգսյանին, ինչը փաստեց, որ Նիկոլի կողմից խաղարկված պարտիան ընդամենը «ավազե դղյակ» էր, և առաջին իսկ թեթև քամուց ուղղակի փլվեց։ 
 
Իր անմիջական թիրախում ունենալով Սերժ Սարգսյանին՝ Նիկոլն ամեն ինչ անում է նրան քաղաքականապես կաշկանդելու, դիսկոմֆորտ միջավայր ստեղծելու, որպեսզի նախագահ Սարգսյանն ուղղակի հեռանա քաղաքական գործընթացներից, սակայն փաստերն ու փաստարկներն այլնի մասին են խոսում։ 
Ի դեպ՝ Սերժ Սարգսյանի՝ դատարանի կողմից արդարցումը խոսում է նաև այն մասին, որ այսօր ՀՀ-ում տեղի ուենցող քաղաքական գործընթացները ճիշտ ուղիով են գնում, քանի որ շարժման ողջ ընթացքում հիմնական թիրախն ու մեխը Նիկոլի ու նրա թիմի սուտ ու ֆեյք լինելն է, նրանց կողմից մարդկանց ամենօրյա ռեժիմով խաբելը, երբ մարդկանց երեսին ասվում է մի բան, թիկունքում՝ արվում լռիվ հակառակը։ 
Սուտը Հայաստանում այլևս պետք է վերանա»։

← Վերադառնալ ցուցակին