Լուրեր

Իշխանության ևս մեկ քաղաքական, քարոզչական փուչիկ պայթեց․ Տիգրան Աբրահամյան

31.05.2024

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանության ևս մեկ քաղաքական, քարոզչական փուչիկ պայթեց և այն ջանքերն ու ռեսուրսները, որոնք տարիներով դրվել էին` վարկաբեկելու և զրպարտելու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, չեզոքացան:

 

Դատավոր Միսակյանի վճռով Սերժ Սարգսյանն արդարացվեց, ճանաչվեց անմեղ իրեն վերագրվող արարքների (դիզելի գործով) կատարման մեջ: 
Այս իշխանության ցանկացած ստի, կեղծիքի և զրպարտության դեմ պետք է մինչև վերջ հետևողականորեն պայքարել և հաղթել:
 
Սրանց նպատակն է` ամեն գնով ստվերել, քողարկել, արժեզրկել այն ամենը, ինչ ազգային գործիչները, մեր երկրի կարևոր ինստիտուտներն ու հայ մարդն այս տարիներին համառ ջանքերի գնով ստեղծել, պահել ու պահպանել են:
Իշխանության մեծ ու փոքր «ժուլիկությունները» կանցնեն ու կգնան, պատմությունն էլ սրանց կսրբի կտանի այնտեղ, ինչին արժանի են»:
 

← Վերադառնալ ցուցակին