Լուրեր
Իշխանությունը գնում է կանխատեսելի ձեռագրով. Տիգրան Աբրահամյան
31.05.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանությունը ԱԳՆ-ի դիմաց նախ սադրիչների միջոցով իրավիճակը սրեց, բերման ենթարկելիս և ոստիկանության բաժիններ տանելիս բռնություն կիրառեց քաղաքացիների նկատմամբ, հիմա էլ` նույն մարդկանց արդեն ձերբակալում է:
Իշխանությունը գնում է կանխատեսելի ձեռագրով և սցենարով` փորձում քաղաքացիական ակտիվ կեցվածք դրսևորող անձանց մեկուսացնել` դա անելով բացարձակ անընդունելի և դատապարտելի մեթոդներով:
Իշխանության այս վարքագիծը ցույց է տալիս, որ մինչ այս պահը իրենց կիրառած գործիքակազմը սկսել է չաշխատել և իրավիճակը փրկելու համար անցնում են պլան բ-ին» :