Լուրեր
Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան
29.05.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանությունն իր քաղաքական գծից տարբերվող ցանկացած մոտեցում` դա կարտահայտվի անհատական, թե խմբային դրսևորմամբ, հռչակում է թշնամական:
Դրա հետևանքը խաղաղ հավաքի մասնակիցների վրա գազանաբար հարձակումներն են, մարդկանց ազատությունից զրկելը, հարձակումներն այն ինստիտուտների նկատմամբ, որոնք պետության իմունիտետն են ապահովում:
Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ լուռ աջակցության դերը պատկանում է այն դերակատարներին ու միջազգային կառույցներին, որոնք աչք են փակում Հայաստանում տեղի ունեցածի վրա» :