Լուրեր
Շնորհավոր Հանրապետության Տոն․ Մարգարիտ Եսայան
28.05.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեզնից շատերը սիրում են փնթփնթալ, թե հեչ լավը չենք, պետություն եւ պետականություն չենք գնահատում, որովհետեւ վաղուց չենք ունեցել, չենք հիշում դա ինչ է, ու սա է պատճառը, որ անցած 30 տարիների ձեռքբերումներն ու ունեցածն էլ չգնահատեցինք ու չենք գնահատում։
Երեւի ճշմարտություն կա էս ասածներում։ Բայց, երբ փորձում ենք խորանալ այս <ինքնաքննադատական> մտորումներում, փորձենք մի պահ կանգ առնել, լրջանալ, փորձենք մի քիչ սիրել մեզ, մեր հողը, հայրենիքը, պետությունը։ Ու կհասկանանք, որ անցած 30 տարիներին ստեղծածն ու արածը, մեր բանակի, մեր զինվորի ազատածն ու պահպանածը հենց այն նշաձողն են, որը չպետք է թույլ տայինք, որ այսքան իջեցվեր, շրիշակից էլ ցած։ Ավաղ, թույլ տրվեց, եւ այսօր ձգտում ենք կասեցնել այս անկումը։
Հանրապետության տոնի այս օրը փորձենք մի քիչ լրջանալ, փորձենք Տեր դառնալ եւ ոչ՝ կամակատար, փորձենք հավատալ մեզ, մեր պետականությանը, մեր լավատեսությանը։ Փորձենք, ի վերջո ընկալել, թե ինչ ծայրահեղ ծանր , օրհասական ու ճակատագրական է պահը, որ պայքարի ջահը իր ձեռքն է վերցրել Հայոց Առաքելական եկեղեցին։
Նայում եմ, <դրանց> արածներում ահագին սիմվոլիկաներ կան ու մարդիկ գրում ու խոսում են այդ մասին՝ դրա կախազարդից սկսած եւ դրա մարդու ջուրը սեղանին թափելուց սկսված։ Դե, եթե դրանց սիմվոլիկաները տեսնում ենք, ինչու չտեսնել Աստծո, Մարդու ներկայացրած խորհրդանշանները՝ խաչը, աղոթքը, սիրո եւ միասնակաության հորդորը։
Շնորհավոր Հանրապետության Տոն․․․Երանի այն օրը, երբ մեր բոլոր տոները կնշենք տոնական սրտով եւ տոնական նպատակներով» ։