Լուրեր

Հայության կենսական հարցերի շուրջ ստեղծված իրավիճակն այսպես շարունակվել չի կարող․ Արտակ Զաքարյան

27.05.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարզ է, որ հայության կենսական հարցերի շուրջ ստեղծված իրավիճակն այսպես շարունակվել չի կարող: Ակնհայտ է, որ հանրային կրքերը չեն հանդարտվում, և մի «անսպասելի» օր փոխվելու է աղետաբեր իշխանությունը:

Հասկանալի է նաև, որ Նիկոլը դեմ է առել Արևմուտքին ու Ռուսաստանին միաժամանակ տրված իր հակասական խոստումների կատարման/չկատարման պատին (քաղաքական լարան-шпагат): Սովորաբար, նման դեպքերում (և՛ կատարելու, և՛ չկատարելու պարագայում) նրանից  հրաժարվելու են նաև նրա օտար թելադրողները:
 
Ակնհայտ է նաև, որ աստիճանաբար լցվում է հասարակության համբերության բաժակը: Բռնի ուժի կիրառումն ու տարաբնույթ ճնշումները հակառակ արդյունքն են տալիս՝ էլ ավելի շիկացնելով առանց այդ էլ առկա դժգոհության մթնոլորտը:
Նման դեպքերում, պատմությունը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարները, կամ ինչ-որ կերպ լքում են երկիրը, կամ հանձնվում են հասարակության դատին: Չի եղել պատմության մեջ մի դեպք, երբ ձախողված իշխանությունն  ամբողջ կազմով լքի երկիրը: Թերևս չի եղել նաև դեպք, երբ նման իշխանություններին սպասարկողներն ամբողջությամբ լքեն երկիրը: 
 
Նրանց մեծ մասը մնում և շարունակում են ապրել այն
 մարդկանց կողքին, ում ճակատագրերը խեղել են, ում շարունակ խաբել են, ում ունեզրկել, տնազրկել կամ հայրենազրկել են, ում ծաղրել ու վիրավորել են և այլն...
Այս ճշմարությունից փախչել հնարավոր չէ: Բնության օրենքներն ու հասարակական օրինաչափություններն անփոփոխելի են: 
Սովորաբար ձախողված ու հայրենադավ իշխանության սպասավորները ևս արժանանանում են սերունդների պարսավանքին»:
 

← Վերադառնալ ցուցակին