Լուրեր

Իրականում փաշինյանական իշխանության նպատակն արյունահեղության գնալն է ․ Տիգրան Աբրահամյան

27.05.2024

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ոստիկանության առանձին ծառայողներ կատարում են քպ-ական այն պատգամավորի ֆիզիկական հաշվեհարդարի հանձնարարությունը, որը հնչեց խորհրդարանի նախորդ շաբաթվա նիստում:
Հիմա նրանք քաղաքացիների, այդ թվում` պատգամավորների նկատմամբ անձնական սպառնալիքներ են հնչեցնում, որոշների նկատմամբ` իրականացնում:
Թե բա` վատ կլինի:
 
Իրականում փաշինյանական իշխանության նպատակն արյունահեղության գնալն է և նրանք դա անում են անձնական բանդաների վերածված, ամոթ էլ է ասել, ոստիկանական տխրահռչակ դեմքերի միջոցով:
Իրականում ոստիկանության միջոցով մեծ սադրանք է նախապատրաստվում, փորձում են պատգամավորներին հունից հանել, որպեսզի կա´մ ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն կա´մ պատգամավորներին դրդեն այնպիսի գործողությունների, որն ուղիղ ճանապարհ է բացելու դեպի քրեակատարողական հիմնարկներ:
 
Հատուկ անարգանքի են արժանի այն բոլոր ծառայողները, ովքեր բռնություն են կիրառում կամ վիրավորում կանանց: 
Կրկնակի անարգանքի են արժանի դրանց նման ձևով «ինստրուկտաժ» անողներն ու հրաման իջեցնողները»:

← Վերադառնալ ցուցակին