Լուրեր
Տղա եղեք, ամոթ է․ Մարգարիտ Եսայան
27.05.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիմա նայեք էս նկարը․
Անկեղծ եմ ասում, ոչ մի կերպ չեմ հասկանում, էս համազգեստ հագած չգիտեմ ինչերը այսքան վախենում են մեկ մա՞րդուց, էս բոլորը միասին՝ մեկ մարդու վրա այսպես հարձա՞կվել։
էս ի՞նչ տարօրինակ վախեր ունեն սրանք, իբր ո՞ւժ են ցուցադրում։Ախր ոնց չեն հասկանում սրանց հրահանգ տվողները, որ էս կարգի տեսարանները պարզապես մատնիչ տեսարաններ են ու մատնում են իրենց իսկ վախերը։ Լավ, այ, շալվարավոր չգիտեմինչեր, վախն էլ պետք է չափ ու սահման, վախը պետք է նաեւ ամոթ ունենա։
Էս ինչ ճարահատ եք, էս ինչ ղզիկություն է։
Տղա եղեք, ամոթ է։
Սրանք իրենց վախերի մեջ եւս անամոթ են» ։