Լուրեր
5 հազար դագաղ բերողը կխոսի կյանքեր փրկելուց․ Շարմազանով
24.05.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի քանի ժամից ՀՀ ինքնիշխանություն մսխողը կխոսի ինքնիշխանությունից։
Արցախ հանձնողը կխոսի հայրենասիրությունից։
Հայաստանի ադրբեջանացման քավորը կխոսի անկախությունից։
Պատերազմ ու աղետ բերողը կխոսի խաղաղությունից։
Թուրքի շահ սպասարկողը կխոսի գործակալներից։
Իրական հայրենիքը տարածքը 42 հազ քառ կմ-ից 29.743 քառ կմ երազողը կխոսի հայրենիքից։
5 հազար դագաղ բերողը կխոսի կյանքեր փրկելուց։
Քաոս բերողը կխոսի քաոսի վտանգից։
Մի հավատացեք կեղծ ու փառասեր ղեկավարին։
Նիկոլի վարչապետության շարունակումը կնշանակի Հայաստանը վերջնական ադրբեջանացում» ։