Լուրեր

Մեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում․ Շարմազանով

23.05.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Նիկոլը շուտով կարող է հայտարարել,որ քանի որ Հայ Եկեղեցու հիմնադիրներն ազգությամբ հրեա Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալներն են,ուրեմն Հայ Եկեղեցու սպասավորները 2000 տարի շարունակ օտար ազդեցության գործակալներ են։
Կամ կարող է ասել ,որ Գրիգոր Լուսավորիչն ազգությամբ պարթեւ էր ,Անակի որդի Սուրենն էր մինչեւ մկրտությունը,ուստի Եկեղեցու մյոս մասն էլ այլ կենտրոնի ազդեցության գործակալ են։
 
Մեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում» ։
 

← Վերադառնալ ցուցակին