Լուրեր
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվեց, սակայն նրանք վարչական հսկողության տակ կլինեն․ Տիգրան Աբրահամյան
22.05.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվեց, սակայն նրանք վարչական հսկողության տակ կլինեն:
Իհարկե շատ կարևոր է, որ նրանք բանտում չեն, սակայն վատ է, որ շարունակելու են վարչական հսկողության ռեժիմում մնալ, իսկ դա նաև որոշակի սահմանափակումներ է ենթադրում ոչ միայն տեխնիկական, այլ ակտիվ քաղաքական գործունեության առումով:
Վերջիններիս նկատմամբ քաղաքական հետապնդումն այնքան ժամանակ ուժի մեջ կլինի, քանի գործը կարճված չէ կամ նրանց նկատմամբ արդարացնող վճիռ չկա:
#Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: