Լուրեր
Վստահ եմ, որ Իրանն այս փորձությունը ևս արժանապատվորեն կհաղթահարի. Տիգրան Աբրահամյան
22.05.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սգո մատյանում համապատասխան գրառմամբ «Պատիվ ունեմ» խմբակցության և ՀՀԿ Գործադիր մարմնի կողմից ցավակցություն հայտնեցի Իրանին և մեր բարեկամ ժողովրդին:
Վստահ եմ, որ Իրանն այս փորձությունը ևս արժանապատվորեն կհաղթահարի» :