Լուրեր
Պատկերացրեք, ոստիկանները, բոլորը մեկ մարդու նման չկատարեն ապօրինի հրահանգը․ Մարգարիտ Եսայան
20.05.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատկերացրեք, ոստիկանները, բոլորը մեկ մարդու նման չկատարեն ապօրինի հրահանգը, չփակեն դեպի Կիրանց ճանապարհը, առհասարակ՝ չ հերթապահեն կառավարական շենքի մոտ, բռնի ուժ չկիրառեն խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ,չծեծեն, չհրեն, չհայհոյեն, միահամուռ եւ համերաշխ «Հայ, Հայաստան, Հայրենիք եւ Աստված» կանչելով միանան Սրբազան պայքարին։
Ապա, պատկերացրեք․․․Զուտ․․․Իսկ դա հնարավոր է եւ իրատեսական․․․
Թե չէ, էս ի՞նչ է․․ամոթ ու հազար ամոթ․․․»։