Լուրեր
Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ «Ազատազէն» ՀԿ 5 անդամների, որոնց անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից. Տիգրան Աբրահամյան
17.05.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ «Ազատազէն» ՀԿ 5 անդամների, որոնց անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից:
Առհասարակ այս օրերին իրավապահ ողջ համակարգն ակնհայտ ապօրինի գործընթացների մեջ է, ինչի հետևանքը նաև ձերբակալված/կալանավորված բազմաթիվ քաղաքացիներն են:
Թե ուր է տանում իշխանության այս անօրինական գործողությունների շարքն ու ինչ նպատակի է ծառայում, արդեն բոլորին է պարզ, բայց այս շղթան պետք է կոտրել»: