Լուրեր

Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Ասատրյան

16.05.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և մեղադրանքների հետ` դա օրինական է ու ճշմարտություն, բայց եթե պաստառում ՆԳ նախարար կա, ապա ապօրինի է և «ստուգման ենթակա»:

Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից: 
 
Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը, որ վերջինիս աշխատակիցները պաստառի համար իրար են փրթում` քաղաքացուն գլորել-հրելով ու ակնհայտ կոպտությամբ քաշում ու մեքենա են մտցնում:
Հետո էլ թե` «սաստեք ժողովրդին»: Սա ոստիկանի, առավել ևս` բարձրաստիճան ոստիկանի խո՞սք է:
 
Պարզ է չէ՞, թե ոստիկանությունն ինչ սկզբունքով և տրամաբանությամբ է շարժվում` ով Նիկոլի դեմ է, պետք է սաստել»: 
Ոստիկանության ապօրինություններն ու դաժանություններն իրենց հիմքում այս մոտեցումն են պարունակում»:
 

← Վերադառնալ ցուցակին