Լուրեր

Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան

15.05.2024

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձերբակալվածների պահման վայրում և ոստիկանության կենտրոնականի բաժնում հանդիպել եմ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հետ, ովքեր Տավուշը հանուն հայրենիքի շարժման միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել կամ ձերբակալվել:

 

Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, որոշներին` անազատությունից զրկելու միջոցով, պարզապես մեկուսացնել:
Նիկոլի շուրջը ծառեր տնկելով կամ պարիսպներ շարելով իրականությունից փախչել կամ փախցնել չեք կարող. դրա դառը պտուղները մի օր վայելելու եք»:

← Վերադառնալ ցուցակին