Լուրեր
Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները. Տիգրան Աբրահամյան
14.05.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները, հատկապես նրանք, ովքեր ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ ծավալված շարժումը:
Պատահական չէ, որ վերջին օրերին անընդհատ կոպտության, բռնության տարբեր դրսևորումներ են արտահայտվում լրագրողների, օպերատորների նկատմամբ:
Ոստիկանության առանձին խմբեր, ծառայողներ վաղուց անցել են բարոյական սահմանները` ծառայության անվան տակ իրականացնելով քաղաքական իշխանության ու նրա դեմքերի անձնական ցանկությունները» :