Լուրեր
Բերման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը բերման ենթարկվելու ընթացքում և ավտոմեքենաների մեջ արժանացել է ակնհայտ ստորացուցիչ վերաբերմունքի․ Աննա Մկրտչյան
13.05.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոստիկանության մի շարք բաժիններ այցելությունիցս պարզ դարձավ։
Բերման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը բերման ենթարկվելու ընթացքում և ավտոմեքենաների մեջ արժանացել է ակնհայտ ստորացուցիչ վերաբերմունքի։
Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել՝ նպատակ ունենալով արդեն իսկ ազատությունից զրկված անձի արժանապատվությունը նվաստացնել։
Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը։
Դրանք ակնհայտ ստացել են հրահանգ ԱՌԱՆՑ ՕՐԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ ՆԻԿՈԼԻ ԱԹՈՌԸ»։