Լուրեր
Էս ամեն ինչի մեղավորը դուք եք․ Մարգարիտ Եսայան
13.05.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ կարդում եմ քպական որոշ «ծտերի» գրառումներ այն մասին, թե <ոնց կարելի է հային հայի դեմ հանել>, ընդ որում, շեշտելով արցախցիների մասնակցությունը Սրբազան պայքարին, /ու այնքան անամոթ են, որ հիշեցնում, թե բա ձեզ գումար ենք տալիս եւ այլն,մարդկանց հայրենիքը տվել են թշնամուն, 50 հազար դրամն են աչքները խոթում/,/պարզապես ուզում եմ դրանց ասել՝ եթե դուք հիշողության հետ խնդիրներ ունենք, ես չունեմ։
Էդ դուք ձեր <թավշյա> ատելությամբ եւ թույնով եկաք ու հային-հայի դեմ հանեցիք, էդ դուք արեցիք սեւի-սպիտակի բաժանումը,էդ դուք առաջին իսկ օրից հարձակվեցիք եկեղեցու վրա, ընտանիքների վրա, մեր երեխաների ու տների վրա։ Էդ դուք էիք դագաղները բերում մեր տների մոտ, մեր նկարները զզվելի մոնտաժով տարածում, էդ դուք էիք քարերով հարվածում, էդ դուք էիք վայրի աղմուկով շերեփ ու կաթսա կոտորում, էդ դուք նախկին-ներկա արեցիք/զավեշտալին էլ այն էր, որ ձեզնից շատերը շատ ավելի «նախկին» են ու նախկին էին, քան ես ու իմ շատ ընկերներ, էդ դուք էիք քաղաքները աղտոտում, աղբամանները շուռ տալիս, աղբը թափում փողոցներում, հետո, ծառայողական ձեր մեքենաների մեջ կոկա-կոլաների եւ այլ <զիբիլ>․ էիք թողնում, ու ձեր վարորդներն անգամ ապշում էին, թե որքան չտես, փնթի ու գյորմամիշ եք։
Հիմա եկել եւ ի՞նչ եք ասում։
Այս, իրոք Սրբազան պայքարի կարգախոսները չեք լսո՞ւմ, Բագրատ Սրբազանը ի՞նչ է ասում, չեք լսո՞ւմ։
Բա լսեք, բա հասկացեք, բա սթափվեք։
Ընկալեք վերջապես, որ հանուն հայրենիքի պայքարը հենց այսպիսին պետք է լինի՝ հավատով, խաչով ու սիրով։
Թե՞ խաչից սարսափում եք։
Սա է իրականում հանդուրժողականության, միասնության ու համերաշխության պայքարը։ Խելքի եկեք։
Եթե խելքի չգաք, երկիրը կկործանվի, պետականությունը կկորցնենք ու դուք էլ այլեւս չեք լինի, ինչպես չի լինի երկիրը հայկական ու հայը։
Հերիք է նեյնիմ-նեյնիմ <խրատական> ծլվլոցներ անեք։
Հանուն Հայաստանի Հանրապետության ես,որ անցել եմ այս դժոխքի միջով, պատրաստ եմ ներել ձեր բոլոր այս արարքները, բայց երբեք չեմ ներելու Արցախի կորուստը, երբեք չեմ ներելու , որ մեր երկրի սուվերեն տարածքների 300կմ ադրբեջանի զինվորներն են տնկված, չեմ ների Տավուշի հանձնումը։
Էս ամեն ինչի մեղավորը դուք եք եւ հավիտյանս դուք կլինեք, եթե շարունակեք մնալ թիվ մեկ մեղավորի կողքին։
Սթափվեք;
Ուշքի եկեք»։