Լուրեր

Ակնհայտ երևում է, որ իշխանություն կոչվածները հոգևարքի մեջ են․ Արտակ Զաքարյան

13.05.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «  «Հարձակում հայրենատեր քաղաքացու վրա» կոդային անվանումը կրող ոստիկանական օպերացիայի իրագործումը, գնալով ավելի  ու ավելի է բարդանում: Ակնհայտ երևում է, որ իշխանություն կոչվածները հոգևարքի մեջ են:

Թուրքական կապիտուլյանտներն արդեն հասկացել են, որ շատ ոստիկանների համար Հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը կամ սուտ խոստումները: Այնպես, որ դավաճանները ոստիկանության թիկունքում երկար թաքնվել չեն կարողանալու»:

← Վերադառնալ ցուցակին