Լուրեր
Սրբազան ջան, հարթակի ելույթներին տեր եղիր․ Մարգարիտ Եսայան
11.05.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբոիւքյան իր էջում գրել է․
«Ինձ տեսնողները հարցնում եմ, չտեսնողները՝ զանգում, անծանոթները փողոցում կանգնեցնում են։ Ու՝ շատ տարբեր մարդիկ նույն հարցն են տալիս՝ մի բան կստա՞ցվի։
Իմ մասով այդ հարցի պատասխանը հստակ է՝ ՊԵՏՔ է ստացվի, այլ ճանապարհ չկա։ Ես իմ մասով անում եմ ինչ կարող եմ, չեմ ասում ամեն ինչ, որովհետեւ այն, ինչ ես եմ պատկերացնում եւ ուզում, եթե կարողանամ անել, հաստատ՝ կստացվի։
Չհարցնեք՝ ի՞նչ։
Ձեր մասով գտեք պատասխանը։
Սիրելի հայեր, մարդիկ, որ երեկ, նախորդ օրը, դրանից առաջ հրապարակներում եք, զուտ պարզ հարց տամ՝ իսկ դուք բավականաչափ ջանք ու կամք դնո՞ւմ եք, որ ձեր ասած ՄԻ ԲԱՆԸ ՍՏԱՑՎԻ։ Շատերդ՝ անշուշտ՝ այո։ Բայց, մի խնդրանք՝ ձեզ դատավոր մի կարգեք, այն ինչ կատարվում է թամաշա չէ, շատ ռեալ իրականոոություն է, եւ դուք ձեզ համարեք հենց այն մեկը, որը պետք է անի այն հիմնականը, որպեսզի ՄԻ ԲԱՆ ՍՏԱՑՎԻ։ Պահանջեք, կռիվ տվեք, մի մանանեխի չափ քար շուռ տվեք, գիշերը ցերեկ արեք։ Ես էլ ձեր բոլորի պես կանգնած եմ ձեր կողքին, որպես պարզ քաղաքացի, մարդ , ով իր հայրենիքը չի ուզում տալ թշնամուն, մարդ, ով ուզում է ատամներով պահպանել հայոց պետությունը, մարդ, ով պատրաստ է ցանկացած քայլի, այո, նաեւ՝ ինքնազոհողության,եւ սա ճոռոմ խոսք չէ, իմացողը/իմացողները/ գիտեն, որ հենց 2018-ի ապրիլի 23-ից ես պատրաստ եմ կռվի ու, անպայման՝ հաղթանակի։ Ուրեմն, եկեք դատավոր չկարգվենք, առանց մեզ էլ լիքն են ծակ-գիտունիկները։ Եկեք շղթայի օղակ լինենք եւ ոչ՝ սղոց, այդ շղթան սողոցող։
Վաղը ես Հանրապետության հրապարակում կլինեմ կրկին ու միշտ՝ քանի դեռ մեր բոլորի ուզած ՄԻ ԲԱՆԸ չի ստացվել։
Հա, իսկ վերջում հայավարի մի քար էլ ես նետեմ՝ Սրբազան ջան, հարթակի ելույթներին տեր եղիր, խնդրում եմ․․․Զուտ․․․»։