Լուրեր
ԱՄՆ դեսպանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը
08.05.2024
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր հանդիպեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին:
Դեսպանն ընդգծեց ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք ընդունելու վերաբերյալ: