Լուրեր

Եռատոնի առթիվ սույն թվականի մայիսի 7-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպված բանախոսություն

08.05.2024

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման՝ Եռատոնի առթիվ սույն թվականի մայիսի 7-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպված բանախոսությունների շարքը նպատակ ուներ նպաստելու Եռատոնի խորհրդի վերարժևորմանը և համազգային ըմբռնողությանն ու զգացողությանը, ինչպես նաև՝ ազգային նպատակների և ազգային գաղափարատիպերի ձևավորմանը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Գասպարյանը։
Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու լուսարարապետ Պողոս վարդապետ Վարդանյանի օրհնության խոսքից հետո՝ բանախոսություններով հանդես եկան պատմական գիտությունների դոկտորներ Խաչատուր Ստեփանյանը («1918 թ․ Մայիսյան հերոսամարտերի պատմական դասերը»), Վահրամ Բալայանը («Արցախյան պատերազմները և Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրները»), պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը («Հայրենական մեծ պատերազմի պատմաքաղաքական նշանակությունը») և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պարգև Բարսեղյանը («Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը 1918 թ․ Մայիսյան հերոսամարտերին»)։
Մտքերի փոխանակության կարգով՝ ելույթով հանդես եկավ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի, ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի, ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամներ, փորձագետներ, ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ։
 
Հնարավոր է սա 2 մարդ, նորությունների բաժին and տեքստ նկարն է
Հնարավոր է սա 12 մարդ, սովորող մարդիկ, լուսավորություն and սեղան նկարն է
 
Հնարավոր է սա 10 մարդ and սովորող մարդիկ նկարն է
 
Հնարավոր է սա 4 մարդ, նորությունների բաժին and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է
Հնարավոր է սա 11 մարդ and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա 5 մարդ, նորությունների բաժին and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա 5 մարդ, նորությունների բաժին and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա 8 people նկարն է
Հնարավոր է սա 4 մարդ, նորությունների բաժին and տեքստ նկարն է
 
 
Հնարավոր է սա 8 people նկարն է
 
Հնարավոր է սա 14 մարդ, սովորող մարդիկ and տեքստ նկարն է

← Վերադառնալ ցուցակին