Լուրեր

Ողջունելի է,որ նիկոլիզմի դեմ պայքարողների բանակը մեծանում է․ Շարմազանով

04.05.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Մի տեղ կարդացի՝ ու՞ր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարելուց։

Մեր գաղափարական հայր Գարեգին Նժդեհը մի առիթով ասել է.« Իմ անունն է պայքարը,իսկ վախճանս՝ հաղթանակ»։
Դրական գնահատելով նոր ձեւավորված հականիկոլական ձեւաչափերի ի հայտ գալը ՝նշեմ մի կարեւոր հանգամանք.
իսկ ի՞նչ չի արվում ՀՀԿ ներկայացիւցիչների  կողմից։
Տավուշ էլ ենք այցելում պայքարի ընկերներին,մարզերում էլ մեր կուսակիցները մասնակցում են անհնազանդության գործողություններին,Երեւանում էլ պայքարում ենք արդեն 6 տարի է՝ հանրահավաքներ անելուց մինչեւ ճանապարհ փակել ու ձերբակալվել։
 
Ինչու՞ է կալանավորված Արմեն Աշոտյանը։
Հենց նիկոլիզմի դեմ պայքարի համար։
Պայքարը նիկոլիզմի դեմ ունենում է տարբեր դրսեւորումներ՝ Աժ-ի հայտարարություններց ,հարցազրույցներից մինչեւ անհնազանդության  գործողություն իրականացնելուց։
Երբ մենք նիկոլիզմի դեմ սկսել էինք պայքարը ,շատ-շատերը դեռ չէին էլ մտածում նիկոլիզմի հեռացման անհրաժեշտության մասին։
Ողջունելի է,որ նիկոլիզմի  դեմ պայքարողների բանակը մեծանում է։
Դա է նաեւ այն հույսը,որ Հայկը չի պարտվելու ոսոխ բելին։
Բայց հաջողություն հասնելու կարեւոր պայմաններից է նաեւ մշակված իրատեսական ծրագիրն ու հաշվարկված ռազմավարությունը ,որը կհանգեցնի համազգային ,կրկնում եմ,համազգային դիմադրության ու ընդվզման։
2018-ին խաբվեցիք՝ մեկին տալով Մովսեսի,իսկ մեկ ուրիշին՝ շատ ավելի մեծ առաքելություն։
 
Իսկ իրականում դրանք ունեին մեկ գործառույթ՝ «Հուդայի  գործառույթ»։
Մեղքերի համար բոլորս պատժվեցինք՝ սրբազան Արցախի կորստով։
Մոտենում է մեղքերից ազատվելու ու ապաշխարհելու ժամանակաշրջանը։
Հույս,Հավատ,Սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին։
Հարությանը նախորդում է խաչելությունը։
Իսկ Հիսուսին՝ Հովհաննես Մկրտիչը։
Խաչելությունը տեսանք ու խաչվեցինք ազգովի։
Աստված տա ՝հարությունը մոտ լինի»։
 

← Վերադառնալ ցուցակին