Լուրեր

Մայիսի 3-ը նշվում է որպես Մամուլի ազատության օր․ Մարգարիտ Եսայան

03.05.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մայիսի 3-ը նշվում է որպես Մամուլի ազատության օր

Դժվար է այս  քաոսի մեջ, երկրի համար այս օրհասական պահին շնորհավորանքի խոսքեր ասել։ 
 
Բայց՝ պետք է ասել․ շնորհավորում եմ իրական լրագրողներին, իրական մամուլի աշխատողներին, իմ ընկերներին,նրանց, որ այսօր շատ իրատես են եւ հստակ գիտեն ով՝ ով է․․
 
Եւ՝կարեւորը՝ ամեն գրիչ բռնող, ամեն ձայնագրիչ  բռնող լրագրող չի, այսօր  այս հրաշալի մասնագիտության մեջ <ներդրվել են>  տարատեսակ <գործ> տվողներ>, որ իրավունք չունեն լրագրող կոչվել։
Մեկը կար  այդպիսին տարիներ առաջ, տեսանք ինչ եղավ․․․» ։
 

← Վերադառնալ ցուցակին