Լուրեր

Եկեղեցուց վախեցողների հոգեկան խանգարումները կամաց-կամաց հասնում են ծայրագույն աստիճանի․ Մարգարիտ Եսայան

02.05.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Եկեղեցուց վախեցողների հոգեկան խանգարումները  կամաց-կամաց հասնում են ծայրագույն աստիճանի։
 
 Սրբազանի  նկատմամբ ՝վայրահաչոց եւ կեղծիք,  հոգեւոր հայրերի դեմ՝ նեռական ոռնոց, խաչի  եւ եկեղեցու վրա  ծղրկոց․․Այս ամենը  մեկ բացատրություն ունի՝  սրանք ոչ թե հեռացել են Աստծուց եւ  հավատից, այլ՝  ի սկզբանե եղել են նեռի զավակներ  եւ այլեւս  անիմաստ  է  սրանց    դարձի հրավիրել, կամ, օգնել, որ դարձի գան։  Սրանք  ոչ թե մոլորված գառներ են, ոչ թե անառակ զավակներ, այլ՝  սատանայի ճտեր՝ ի սկզբանե։  Եւ  սրանց հոգիներից ներս չկա ոչ մի  սրբություն, սրանք քանդողն  են ու ոչնչացնողը։ Կա, անշուշտ ճանապարհը, եւ այդ ճանապարհով պարտավոր ենք գնալ, անգամ կյանքի գնով, ինչպես գնացին  44 օրյա  կոչվող   դավադիր պատերազմի զոհված տղերքը, սա իրոք կյանքի եւ մահվան կռիվ է եւ այս կռվում հույսը  մեզնից յուրաքանչյուրը իր վրա պետք է դնի, իր հավատի եւ Սուրբ Խաչի։ 
 
Հ․Գ․Մի կարճ լսեցի դրա  <հացազրույցը>, ասում է  Տավուշի կողմից սահմանի գիծը կարող է  հաստ լինել, կամ բարակ լինել, թղթի վրա էլ գծում է ,ու  այդտեղ պաշտպանության նախարարությունը դիրքեր չպետք է ունենա, որովհետեւ դա սահման է եւ այդտեղ սահմանապահները պետք է կանգնեն։  Շուտով դա պաշտպանության նախարարություն կոչվածն էլ կքանդի ,բանակն էլ եւ տեղը կանեփ կցանի»։

← Վերադառնալ ցուցակին