Լուրեր

Ոստիկանը իրենցն է, ձերը չի․ Մարգարիտ Եսայան

02.05.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ոստիկանը իրենցն է, ձերը չի
Երբ «հայ» ոստիկանը նիկոլի հրահանգով հայ դպրոցականների, ծերերի,կանանց  ու  այլ հայերի է ծեծում, ուժ գործադրում , առայժմ՝ դեռ Կիրանցում․․․ճանապարհ բացելով ադրբեջանցի հրոսակախմբերի համար։
 
Այսպիսի Հայաստան՝ իրական ու բռնազավթված, անտեր ու անպաշտպան, անպաշտպան, որովհետեւ մի բուռ պաշտպանողների ոչ մեկս թիկունք չենք  կանգնում ֆեյսբուքից դուրս։ Ցանկացած պայքար դատապարտված է  պարտության, եթե պայքարողի թիկունքը պաշտպանողը չկա։  Այդպես եղավ Արցախի   հայաթափման ժամանակ, երբ պատվախնդիր արցախցին 10 ամիս սովի եւ բլոկադայի մեջ մնալուց հետո  եւս  կռիվ տվեց, պայքարեց։։
 
 Բայց՝   ի վերջո դուրս եկավ իր հայրենիքից, քանի որ նրան թիկունքից էին հարվածում, դավադրաբար եւ թրքաբարո․․․Սպասեք  նոր հարվածների․․․ոստիկանը իրենցն է, ձերը չի․․․եւ նրանք ունեն իրենց պես զավակներ․․․»։
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին