Լուրեր

«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի ծննդյան 44-ամյակը նշող Նարեկ Մալյանին և Մամիկոն Ասլանյանին. Տիգրան Աբրահամյան

01.05.2024

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«  «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի ծննդյան 44-ամյակը նշող Նարեկ Մալյանին և Մամիկոն Ասլանյանին:

Շուրջբոլորը քաղաքական նկատառումներով կալանավորված, բանտերում գտնվող անձինք են:
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Արմավիր» ՔԿՀ-ում են, Արմեն Աշոտյանը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Վերջին օրերին բանտերում են հայտնվել նաև Տավուշի մեր հայրենակիցները, որոնց դեմ իշխանությունը նախ սադրիչներով էր պայքարում, ապա ընդհանուր պայքարից մեկուսացնելու նպատակով գործեր սարքում ու ազատությունից զրկում:
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալների»:

← Վերադառնալ ցուցակին