Լուրեր
ԵՄ դեսպանին հրավիրել եմ մայիսի 2-ին ներկա գտնվելու Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան
30.04.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԵՄ դեսպանին հրավիրել եմ մայիսի 2-ին ներկա գտնվելու Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական դատավարությանը։
Հանդիպել եմ ՀՀ-ոմ ԵՄ դեսպանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի
հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել եմ՝
— ՀՀ ԵՄ համաձայնագրի իմպլեմենտացման հիմնահարցերը։
— Արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքի իրացման ԵՄ հանձնառությունը։
— Հայաստանում քաղաքական բանտարկությունների, խոշտանգումների, բռնաճնշումների ողջ փաստակազմը»։