Լուրեր

Պետության սահմանները գծվում են մարդկանց,իսկ Հայրենիքի սահմանները՝ Աստծո կողմից․ Շարմազանով

27.04.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Պետության սահմանները գծվում են մարդկանց,իսկ Հայրենիքի սահմանները՝ Աստծո կողմից։
Հայրենիք չգնահատողը ,պետության արժանի չէ։
Պետությունը  Հայրենիքի մասն է ու դրսեւորման ձեւը։
Անթույլատրելի է հակադրել Հայրենիքն  ու Պետությունը։
 
Աստված, Ազգ եւ Հայրենիք ՝ սրանք են անփոփոխ արժեքները։
Հայրենիքը մշտական է ու հավիտենական,պետությունը՝ փոփոխական։
Պետության սահմանները կարող են եւ ընդարձակվել ,եւ ՝ փոքրանալ։
Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված։
Առանց Հայրենիք պետություն չկա։
 
Հայրենիք ուրացողը կուրանա եւ Ազգ,եւ՝
Պետություն,եւ՝ Աստված» ։

← Վերադառնալ ցուցակին